Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ

Անահիտ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Մինչեւ արձակուրդ գնալը վերցրեք լրիվ աշախատած 12 ամիսները, գումարեք և բաժանեք 12-ի, դա կլինի միջին աշխատավարձը: Իսկ վերջնահաշվարկի փոխհատուցման օրերի համար պետք է գրեք, որ ամսից է աշխատում, նաև ներառվում է բյուլետենի ժամանակահատվածը:

Լիլիթ

Վերցնելու եք մինչև խնամքի արձակուրդ գնալու ֆիքսված աշխատավարձը:

Ալլա

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը։

Tigran

2018-ի չօգտագործված արձակուրդը կամ տրամադրեք ազատման օրը տեղափոխելով կամ հատուցում տվեք: Այս դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Անահիտ

Շնորհակալություն։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Ավելացնեմ, որ 2018թ. չօգտագործված արձակուրդին պետք է գումարեք նաև հղիության և ծննդաբերության 140 օրվա ընթացքում կուտակված 8 օրվա արձակուրդը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 10 օրվա արձակուրդը՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Էլինա

Չօգտագործված արձակուրդի օրերը կուտակվում են ընդունվելու ամսից մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու օրը, այսինքն՝ այդ ամիսների մեջ ներառվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսները ևս, իսկ միջին աշխատավարձը վերցնում եք լիարժեք աշխատած ամիսների աշխատավարձը բաժանելով քանի ամիս որ աշխատել է, օր.` 6-ի, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար կուտակվում է ամիսը 1.67 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ ամիսը 2 օր։