Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Խնդրում եմ պատասխանել․

1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։
2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել
3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1․ Աշխատողի հաշվին
2. Այո, կարող եք
3. Եթե նույն աշխատողի մասին է խոսքը, ապա՝ աշխատողը:

Լիլիթ

Հարգելի Ալլա, խոսքը այլ աշխատակցի մասին է, ում աշխատավարձը 150000 է, քանի որ ամսվա սկզբում է ազատվել ստացել էէ 68000-ից պակաս:

Tigran

1 գործատուն, 2 Այո կարող եք, կամ ֆիքսված կամ ժամավճար, 3 գործատուն,

Ներսես

1․ Աշխատողը
2․ Կարող եք ժամավճար սահմանել
3․ Աշխատողը: