Մելինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք:
1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում:
2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:
1․ Ով վարում է, նա էլ պետք է դրամարկղային գրքի մեջ ստորագրի, եթե աշխատողների թիվը մինչև 5 է, եթե ավել է, ապա պետք է գանձապահի հաստիք լինի: 2․ Եթե շահույթի հաշվին է, ապա շահաբաժինների վճարում, որից եկամտային հարկ է պահվում:
Հարգելի Տիգրան, ցանկացած ժամանակ կարո՞ղ է շահաբաժիններ վճարվել։
Ոչ, ցանկացած ժամանակ չի կարող շահաբաժիններ վճարվել, եռամսյկը մեկ կամ տարին մեկ: Դա արդեն նշանակում է որ մարդը չի հասկանում գործից, բա դուք էլ ինչ ունեք անելու, եթե ինքը վարում է այդ ամենը:
Պետք է ստորագրի համապատասխանաբար տնօրենը,
Կուտակված շահույթը պետք է բաշխեք հիմնադիրների մեջ, շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը, շահաբաժիններից պետք է վճարվի եկ. հարկ 5 տոկոս:
Դտ 342 Կտ 529
Հաշվետու տարվա ընթացքում շահաբաժինների հայտարարումը՝
Դտ 344 Կտ 529