Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության հաշվապահի նք-ով ստորագրվում են հաշվետվություններն ու հարկային հաշիվները, իսկ տնօրենի նք-ով միայն հարկային հաշիվները: Ասացեք խնդրեմ, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, կարելի՞ է նրա նք-ով ստորագրել: Եթե ոչ, ապա ի՞նչ տույժ է կիրառվում: Շնորհակալություն,
Եթե հաշվապահը ունի իրավունք ,ապա կարող է ստորագրել,ի՞նչ տույժի մասին է խոսքը:
Հարգելի Թամարա. ID քարտով ստորագրելու համար տույժ և տուգանքներ չկա` անկախ նրանից, թե նա ուր է գտնվում: Դա ընդամենը լիազորման տարբերակ է։
Կարելի է որևէ մեկի նք-ով ստորագրել, եթե վստահում են, սակայն նման դեպքերի համար պետք է հրամանով այդ իրավունքը վերապահել որևէ մեկին, որն ունի նք։
Այո, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, ապա կարելի է նրա ID քարտով ստորագրել:
Կարող եք ցանկացած id-ով ստորագրել։ Ոչ մի պատասխանատվության չեք ենթարկվի։
Տույժ ու տուգանք չկա, դա ներքին հարց է։