Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը

Շուշանիկ․

Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Պահելու եք աշխատավարձից։

Ալլա

Քաղ-իրավական պայմանագրի դեպքում չի գործում այդ դրույթը։

Շուշանիկ

Շնորհակալ եմ մեկնաբանեւթյան համար, բայց չէ՞ որ օրենքում հստակ նշված է՝
1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց։

Շուշանիկ

Այսինքն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողների վրա ևս տարածվում է։

Tigran

Ոչ, եթե քաղիրավական պայմանագրով աշխատողների ստանում են եկամուտ ,ապա վճարում են, չափը կապ չունի: Եթե տվյալ ամսում եկամուտ չեն ստանում՝ չեն վճարում:

Շուշանիկ

Իսկ եթե պետք է ստանա 50000 մաքուր աշխատավարձ, 1500 նրա եկամտի մեջ ներառե՞մ, թե՞ չներառեմ ու առանձին վճարեմ, որպես գործատու։

Tigran

1500-ը նրա եկամտի մեջ ներառվում է: Եթե ուզում եք մաքուր 50000 ստանա հաշվեք 50000+1500:

Karine

Վճարում է քաղիրավական պայմանագրով աշխատողը անկախ աշխատավաևձի չափից։