Ո՞վ է վճարելու նպաստը

NM.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է:
Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
NM

Ուզում եմ ուղղում մտցնել, ինձ ընկերությունը չի ազատել աշխատանքից, բայց քանի որ իր աշխատանքը դադարեցվել է, նրանք ասում են` իմ նկատմամբ ոչ մի պարտավորվածություններ չունեն այլևս ֆիզ. բյուլետենի և այլ հարցերով:

Լիլիթ

Առանց աշխատակիցներին ազատելու կազմակերպությունը չի կարող դադարեցնել գործունեությունը, իսկ Ձեզ կարող են ազատել միայն Ձեր դիմումի համաձայն:

NM

Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար: Ինձ էլ այդպես պատասխանեցին Ֆինանսների Նախարարության խորհրդատվության բաժնում: Բայց հարցը նրանում է, որ հարկայինը առանց ստուգելու այս ընկերությանը վիճակը դադարեցման դիմումը կնքել է: Դուրս է գալիս, որ հարկայինը խախտում է թույլ տվել: Բայց երբ, գրավոր դիմումով ես այս հարցը բարձրացրեցի` Ֆին. Նախ-ից պարզաբանում պահանջելով, նրանք ասեցին մենք իրավասու չենք այս հարցին պատասխանել: Պատկերացրեք, ուղիղ 25 օր հետո եմ ստացել դիմումիս պատասխանը: Այսքան երկար մտածում էին, որ չեն կարող պատասխանել: