Շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը

Տիգրան.

Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Տիգրան, հանրային սննունդը հարկվում է 6 տոկոսով (եկամուտ), իսկ եթե կարողանում եք հիմնավորել ապրանքի ձեռք բերումը, ապա 3 տոկոս (ծախսեր)։ Այն կարգավորվում է ՀՕ 258-260 հոդվածներով: Իսկ եթե առևտուր է (մթերային խանութ), ապա համապատասխանաբար 5 և 4 տոկոս, բայց ոչ պակաս, քան եկամտի 1.5 տոկոսը։

Nerses

Եթե մթերային խանութ է՝ հարկվելու եք 5% վաճառք, նվազեցում 4% ձեռքբերում, բայց ոչ պակաս 1.5% վճարելու եք բյուջե:

Karine

Սննդի մանրածախ առևտուրը հարկվում է շրջանառության 5%, 4% նվազեցումով, եթե ծախսերը հիմնավորված են։

Իննա

Մթերային խանութը դիտվում է որպես առևտուր՝ անկախ նրանից սնունդ է, թե ոչ, և հարկվում է շրջանառության 5%-ով, նվազեցվում է փաստաթղթերով հիմնավորված ձեռք բերման 4%-ով, բայց ոչ պակաս քան շրջանառության 1․5%:

Tigran

Հարկվում է իրացման շրջանառության 5%-ի չափով, սակայն դրանց վերաբերող անմիջական ծախսերի 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ, սակայ ոչ պակաս իրացման շրջանառության 1․5%-ի չափով:

Anushik

Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի 4%-ը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: