Շրջհարկից անցում ԱԱՀ

Հայկ․

Բարև Ձեզ: Ունեմ 2 հարց, կխնդրեմ օգնել:

Հարց 1. ՍՊԸ-ն այս տարվա նոյեմբերի 1-ից շրջհարկի համակարգից անցել է ԱԱՀ-ի համակարգ: Արդյո՞ք պետք է ներկայացնել և ԱԱՀ-ի ամսական հաշվարկը՝ նոյեմբեր ամսվա համար, և նաև շրջհարկի հաշվետվությունը 2022թ. 4-րդ եռամսյակի համար:

Հարց 2. ԱԱՀ-ի 260 ձևը լրացնելիս ԱԱՀ-ի դեբետ բաժնում համակարգը ավտոմատ լրացնում է ձեռքբերումների գումարը, ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք այդ հաշվարկում ներառվում են ինվոյսինգում ստացված այն հաշիվների հանրագումարը, որոնց մատակարարման ամսաթիվը նոյեմբեր ամսվան է պատկանում:

Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Հայկ։

1․ Այո, պետք է ներկայացնել։ Հնարավոր է նաև, որ ստանաք ծանուցագիր՝ ինչ-որ թվերի անհամապատասխանության մասին, սակայն յուրաքանչյուր գումար ճիշտ արտացոլեք իր համապատասխան հաշվետվության մեջ, և կպատասխանեք ծանուցագրին՝ բացատրելով, որ անցում է կատարվել շրջանառության հարկից ընդհանուր հարկման դաշտ։ Չմոռանաք նաև հանձնել ԱԱՀ վճարող համարվելու դիմումը 20-օրյա ժամկետում։

2․ Այո, պետք է որ ներառվի, սակայն խորհուրդ կտայի Դուք ինքներդ հաշվեք և գրեք այդ գումարները հաշվետվության մեջ՝ ավտոմատ համակարգի հնարավոր սխալներից խուսափելու համար։

Hayk

Հարգելի Արթուր, անկեղծ ասած համակարգի լրացրած թվերը չի համընկնում իմ հաշվարկածի հետ, և ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել անհամապատասխանության պատճառը: Փաստորեն ձեռքով պետք է ուղղել: Իսկ չեք ասի՞, եթե ունեմ ստացված հարկային հաշիվներ, որոնք անմիջականորեն չեն վերագրվում իմ հիմնական գործունեությանը, ապա այդ հաշիվների ԱԱՀ-ն չեմ կարո՞ղ հաշվանցել, այդ մասով օրենքի ո՞ր հոդվածը նայեմ: Շնորհակալություն

Արթուր

Հաշվանցման սահմանափակումները նկարագրված են ՀՕ հոդված 72-ում ։ Այստեղ հարցը ոչ թե հիմնական և օժանդակ գործունեությունն է, այլ այն, թե այդ օժանդակ գործունեությունը ինչպե՞ս է հարկվում։ Օրինակ, եթե այն ազատված է ԱԱՀ-ից, ապա այդ դեպքում ԱԱՀ դեբետային գումարները ենթակա չեն հաշվանցման, և այդ դեպքում պետք է վարել առանձնացված հաշվառում։

Գայանե

Հարց 1. Այո,  պետք է ներկայացնել և ԱԱՀ-ի ամսական հաշվարկը՝ նոյեմբեր ամսվա համար, և նաև շրջհարկի հաշվետվությունը 2022թ. 4-րդ եռամսյակի համար:
Հարց 2. 260 ձևը լրացնելիս ԱԱՀ-ի դեբետ բաժնում համակարգի ավտոմատ լրացրած ձեռքբերումների գումարը անտեսեք՝ այն հիմնականում սխալ է լինում, լրացրեք Ձեր ճիշտ թիվը:

Tigran

1 Այո պետք է ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվարկը՝ նոյեմբեր ամսվա համար, նաև շրջհարկի հաշվետվությունը 2022թ. 4-րդ եռամսյակի համար:
2  հաշվարկում այո ներառվում են ինվոյսինգում ստացված այն հաշիվների հանրագումարը, որոնց մատակարարման ամսաթիվը նոյեմբեր ամսվան է պատկանում:սակայն դուք պետք է ստուգեք ու ձեռքով ճիշտ թվերը լրացնեք,

Nerses

Հարց 1.
Այո, պետք է 260 ձևը ներկայացնել։
Այո, շրջհարկը 4-րդ եռամսյակի համար։
Հարց 2
Դուք ձեռքով լրացրեք։