Կարմեն.
Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Զբաղվում ենք ավիատոմսերի վաճառքով։ Աշխատում ենք շրջ. հարկով, ՀԴՄ ենք խփել, ճիշտ այն գումարը, որը տոմսի արժեքն էր, բայց մեզ մոտ շփոթություն է առաջացել։ Մեր շահույթը դրանից 5000 ՀՀ դրամ է, սակայն ՀԴՄ ենք խփել ու ուզում ենք իմանալ, մենք հարկ վճարելու ենք մեր շահութահարկից, թե՞ տոմսի արժեքից։
Հարկ վճարելու եք միջնորդավճարներից, դուք գործակալության պայմանագրով չեք աշխատում։
Բարև Ձեզ, Կարմեն։
Շրջանառության հարկը հաշվարկվում է ամբողջ իրացման նկատմամբ, այսինքն, տվյալ դեպքում, տոմսի ամբողջ արժեքի նկատմամբ։ Այդ պատճառով, նմանատիպ միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում, նպատակահարմար է դիմել և աշխատել ընդհանուր հարկման դաշտում, որպեսզի հարկերը հաշվարկվեն միջնորդավճարի նկատմամբ։