Տաթևիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” և “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ”։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։
Տրամաբանորեն 262-ը, սակայն կոնկրետ դեպք կար, երբ 201-ը ներկայացնելուց հետո ծրագիրը թույլ տվեց ներկայացնել 262-ը: Տեսեք, եթե միանգամից 262-ը չի լինում, ուրեմն 201 հետո 262:
201 ձևը բավարար է:
201 ձևը պետք է ներկայացնել:
262 ձևը ներկայացվում է 254-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված դեպքում.
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի), որոնց տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, կամ տվյալ հարկային տարվա ընթացքում տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը, իրացման շրջանառության՝ սույն մասով սահմանված չափը գերազանցելու կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող են այդ օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի):
“201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն”: 262 ձևը Ձեզ չի վերաբերվում:
Պետք է ներկայացնել 201 հաշվետվաձևատեսակը: 262 հաշվետվաձևատեսակը ներկայացվում է.
1. տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը
2. հարկային տարվա ընթացքում ՀԴՄ-ների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու դեպքում
3. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվելու դեպքում
4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվելու դեպքում
5. Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսանալու դեպքում:
Սովորաբար ձև 201-ը բավարար է շրջհարկով աշխատելու համար։ Ապահովության համար հանձնեք նաև 262-ը։ Կարող եք ճշտել նաև ՊԵԿ-ից` 060544444 համարով։
Հարգելի Կարինե, եթե “ապահովության համար” հանձնվի 262 ձևը, ապա շատ “անապահով” դրություն կստեղծվի՝ տվյալ սուբյեկտը հանրային սննդի գործունեությունից բացի այլ գործունեություն իրականացնելու դեպքում այդ այլ գործունեությունը կհարկի շրջանառության հարկի 20 % դրույքաչափով։
Բարև Ձեզ, Տաթևիկ։ Պետք է հանձնել 201 ձևը, քանի որ 262-ը այլ դեպքերի համար է, մասնավորապես՝ եթե հարկ վճարողը չի համապատասխանում շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին, սակայն ցանկանում է հանրային սննդի գործունեությունը հարկել շրջանառության հարկով։ Սակայն նշեմ, որ այս դեպքում այլ գործունեությունից եկամուտները կհարկվեն շրջանառության հարկի 20 տոկոս դրույքաչափով։
Լրացնում եք 201 ձև։