Մելինե․
Օնլայն առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը շրջանառության հարկով է հարկվում, 2024 թվականին 7 մլն դրամի էլեկտրոնիկա է ձեռք բերել Չինաստանից առանց հաշիվ ֆակտուրաների կամ այլ թղթերի, այնուհետև վաճառել Հայաստանում՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր ֆիզ անձին։ Եռամսյակային հաշվետվության ժամանակ ներկայացրել եմ վաճառքի այդ գումարը և վճարել համապատասխան հարկերը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք խնդիրներ կունենամ, եթե չունեմ ձեռքբերումը փաստող թղթեր, և ինչպե՞ս այսուհետ դա կազմակերպեմ։
2024թ․ մասով խնդիրներ չեք ունենա, իսկ 2025թ․հունվարի 1-ից առանց փաստաթղթերի ձեռքբերումներ ունենալու դեպքում Ձեզ մոտ որպես հարկային գործակալ կառաջանա 20% եկամտային հարկի պարտավորություն։
եթե ինվոյսներ չկան,ապա մաքսային հայտարարագիրը հիմք է 2024-ի գնումների համար,
Այս տարվա ձեռքբերումների հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենա, քանի որ շրջհարկ վճարողները ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալ են հանդիսանալու 2025թ-ի հունվարի 1-ից: