Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 այո, կա  հաշիվ վավերագիր,
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝
 ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
 բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:

2 դա որոնք են. Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 

3 այո, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված են,

5. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 6 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսը:

Հովհաննես

Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին և 3-րդկետերով չկա տարածքի վարձակալության վճարի մասին․ ո՞ր հոդվածով եք առաջնորդվում ասելով նվազեցվում է եկամուտներից։

Tigran

այդ կետերեւմ ուղիղ չի նշված տարածքի վարձակալության վճարի մասին․բայց եթե դրանք լինեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված, կհամարվեն նվազեցվող ծախսեր,
 
Սույն մասի կիրառության իմաստով՝
1) ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում, մասնավորապես, հումքի, նյութերի, դետալների, հանգույցների, կիսապատրաստուկների ծախսերը, արտադրական գործընթացներում, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործընթացներում ներգրավված անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.
3) իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.

Հովհաննես

1) Ձեր մեկնաբանությամբ եթե ծախսերը համապատասխանում է Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերին, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերին ուրեմն կհամարվեն նվազեցվող ծախսեր, անկախ նրանից այդ ծախսերը անմիջականորեն կապված են գործունեության հետ թե ոչ?

2) Այս պարագայում ստացված ցանկացած հաշիվ վավերագիր կարող ենք ծախս համարել, օրինակ ՀԴՄ սպասարկման վճար?

Tigran

փաստորեն, կտեսնենք իրազեկում կլինի թե չէ, իսկ ներմուծման մաքսային հայտարարագրերի մասը հանել են,

Հովհաննես

Փորցեցի նաև ճշտել հարկայինից, թեժ գիծ զանգահարեցի և ինձ պատասխանեցին որ վարձակալության վճարը չի նվազեցվում, պարզաբանելով որ ուղիղ չի նշված տարածքի վարձակալության վճարի մասին, անկախ այն փաստից որ նույնիսկ առկա է հաշիվ վավերագիր։

Tigran

թեժ գիծը նման հարցերին նորմալ պատասխան չի կարող տալ, իրենք էդքան խորացած չեն, ավելի լավ է գրավոր հարցնեք,

Հովհաննես

Շնորհակալություն պատասխանների համար։