Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անի․

Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

2020թ.-ի 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ կարող է հարկը նվազեցվել 3 %-ով, իսկ 262 ձևում՝ 1-ին կետում նշել եք, չէ՞, որ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը: Հանրային սննդի գործունեության հաշվով նախորդ տարի ԱԱՀ-ի շեմը անցնելը չի խանգարում այս տարի ևս շրջ. հարկ վճարող լինելու համար:

Ալլա

Նվազեցվելու է 3 %-ով, ուղղակի այլ գործունեություն ծավալելու դեպքում կհարկվեք 20 %-ով։

Անի

Այո, 1-ին կետը նշել եմ, ուղղակի լսել էի, որ եթե նախորդ տարի գերազանցում ես, այս տարի էլ չի նվազեցվում:

Ամիկում

Հանգիստ նվազեցրեք, տարբերությունը միայն կայանում է նրանում, որ այլ գործունեություն եթե ունեք, կհարկվեք 20 %-ով։