Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Եթե ճշգրտում արել եք, մի անհանգստացեք, անպայման թվերը կճշտվեն:

Իննա

Համակարգը մի փոքր ուշ է թարմացնում տվյալները, հնարավոր է մի քանի օրից նոր զրոյանա:

Ալլա

Եթե ուղղված հաշվետվությունը ուղարկել եք, ապա պարտքի ուղղում կկատարվի։

Ani

Աղջիկներ ջան, անչափ շնորհակալ եմ, վախից քարացել էի:

Anushik

Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով, սակայն էլեկտրոնային համակարգում երևում են հարկային հաշվարկի ներկայացման հաջորդ օրը: