Գայանե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։
Ինչը որ ավտոմատ լրացվում է, պետք է ձեռքով ուղղել, անպայման ավելացնել աշխատավարձը։
5-րդ բաժինը լրացրեք, եթե առևտուր որպես առանձին գործունեություն զբաղվում եք, 6-րդ բաժինները լրացվում է, դա արդեն հանրային սննդի մասն է: Եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Այո, ինչը ավտոմատ չի լրացրել ձեռքով կարող եք ավելացնել, սակայն ավտոմատ լրացված մասն էլ ստուգեք: Հաշվարկի 15 ու 16 կետերին էլ ուշադիր եղեք, հնարավոր է կան դրանց վերաբերող գործարքներ:
Շնորհակալություն