Շրջանառության հարկի հաշվարկ

Արփեն.

Բարև ձեզ: ԱՁ-ի շրջանառության հարկի հաշվարկը կատարելիս աշխատողների աշխատավարձերն է՞լ են հաշվվում, թե՞ հանվում են, միայն մնացած եկամուտն է հարկվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Շրջանառության հարկի համակարգում աշխատողների աշխատավարձը հարկվում է եկամտային հարկով, այն որևէ կապ չունի շրջանառության հարկի հետ: Իսկ շրջանառության հարկով հարկվում է Ձեր հասույթը:

Վեներա

Աշխատողների աշխատավարձը չի ներառվում շրջանառության հարկի ձեռքբերումների հաշվարկում առևտրի դեպքում, մինչդեռ հանրային սննդի դեպքում շրջանառության հարկը հաշվարկելիս ծախսերի մեջ ներառվում է աշխատավարձի ֆոնդը։

Լուսինե

Հարգելի Վեներա, հանրային սննդի գործունեության դեպքում էլ աշխատավարձի գծով կատարված ծախսերը հաշվի չեն առնվում շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ։

Հայկանուշ

Շրջանառության հարկով հարկման ենթակա է միայն Ձեր գոյացած հասույթը, իսկ աշխատողների աշխատավարձերը հարկվում են եկամտային հարկով, որը պահվում է ոչ թե Ձեզանից, այլ նրանց աշխատավարձերից, տվյալ պարագայում Դուք հանդիսանում եք հարկային գործակալ: