Շրջանառության հարկի հաշվարկ

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

անասունների գնման գումարը ծախս չի կարող համարվել, քանի որ մշակման եք ենթարկում ու ստացված միսը,ենթամթերքները,կաշին տարբեր գներով եք իրացնում

Nerses

Եթե անասուններին գնում եք և մորթում եք և կատարում եք այլ աշխատանքներ մինչև պատրաստի միս ստանալը և նոր վաճառում եք՝ ապա դա առք ու վաճառք չեք կարող դիտել, դա ավելի շատ արտադրություն է։

Գայանե

Եթե կենդանի անասունները առանց մորթելու վաճառեիք՝ ապա դա կդիտվեր առք ու վաճառք, իսկ Ձեր դեպքում գործունեությունը մսի արտադրություն է և կհարկվի 3,5 տոկոսով: