Շրջանառության հարկի հաշվարկ հանրային սննդի գործունեության դեպքում

Դավիթ.

Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

6 տոկոս, իսկ հանրային սննդի կազմակերպման մեջ չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներից՝ 20 տոկոս։
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

Ալլա

Տիգրանի նշածը վերաբերում է 2019թ.-ին: 2020թ.-ից բոլորը մնում է նույնը, բացի հետևյալ գրառումից՝ «…հանրային սննդի կազմակերպման մեջ չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներից՝ 20 տոկոս»։
01.01.2020թ. շրջանառության հարկ վճարող հանրային սննդի կազմակերպիչը հանրային սննդի կազմակերպման մեջ չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներից կիրառում է շրջանառության հարկի համապատասխան դրույքաչափերը ըստ սանդղակի:

Լուսինե

Հարգելի Ալլա, համաձայն չեմ Ձեզ հետ, տվյալ դրույթը մնալու է ուժի մեջ:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտները հարկվում են շրջանառության հարկի 20 տոկոս դրույքաչափով, եթե հարկատուն հարկային մարմին է ներկայացրել Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն:

Անահիտ

Իսկ ձեռք բերված, օրինակ, «Կոկա-Կոլա»-ի կամ խմիչքների ծախսերը նվազեցնու՞մ են հանրային սննդի շրջ. հարկից, թե՞ որպես ոչ խոհարարական ակտիվի չենք նվազեցնում։