Նոնա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Այլ գործունեության տողում:
Մատուցված ծառայությունը առևտուր չէ, հետևաբար նշվում է այլ գործունեության դաշտում:
Տվյալ գործունեությունը չի վերաբերում ոչ մի սանդղակին, դրա համար առավել նպատակահարմար է լրացնել «այլ գործունեության» դաշտը:
Քանի որ տվյալ դեպքում ծառայություն եք մատուցում, ապա անհրաժեշտ է լրացնել այլ գործունեության տողը: