Նունե․
Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։
Մի հատ նայեք թե դադարեցման հայտարարության մեջ ինչ ժամկետ եք գրել, որ համապատասխան լինի վերսկսման հետ,հետո էլի փորձեք շրջհարկի հայտարարությունը ուղարկել: Եթե դա էլ չստացվի զանգեք ՊԵԿ թեժ գծին որ 20 օրում հասցնեք ներկայացնելը հայտարարության:
Եթե Ձեր դադարացման հայտարարությունը տրված է անորոշ ժամկետով,ապա ամեն ինչ կստացվի նորից փորձեք։
Դա օրենքի կետերից մեկն է ՀՕ հոդված 265
5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ։
Նայեք ձեր նախկին դադարեցման հայտարարությունը ոնց եք լրացրել, միգուցե այնտեղ եք սխալ լրացրել։
Մեկ անգամ ևս նայեք դադարի մեջ է եղել գործունեությունը։