Էսթեր.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):
Եթե ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությունները ԱԱՀ-ի հաշվարկը ու շահութահարկի հաշվարկները կատարում են առանձին ըստ հաշվարկման կարգերի, ապա շրջհարկի համակարգի սուբյեկտների համար այն կատարվում է միասնական հաշվարկման կարգով սակայն դրանում կշիռներով հաստատված են թե որ հարկը որքան է կազմում: Քանի որ շրջհարկ վճարողները ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն չունեն: Դրանով ապահովվում է վճարման որոշակի հավասարություն, ի վերջո ԱԱՀ-ն էությամբ հարկ է շրջանառությունից:
Այսինքն, եթե շրջանառության հարկի գումարը 1 մլն է, ուրեմն դրանից 600 հազարը ԱԱՀ է, արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ կազմակերպությունը եթե ԱԱՀ ով հարկվող գործունեություն է ծավալում, ուրեմն ԱԱՀ ից 600 հազ. պակաս է մուծելու։
Պետք չի խառնել, կամ գործում են ԱԱՀ-ի ու շահութահարկի, կամ շրջհարկի համակարգում: ԱԱՀ-ով գործելու դեպքում պակաս մուծելու համար կա հաշվանցման կարգ:
Ողջույն, հարգելի Տիգրան։ Հարցի հեղինակը ես եմ։ Խնդրում եմ, եթե դժվար չէ, կարող եք օրինակով ցույց տալ, թե այդ 60-ն ու 40-ը ինչպես են արտացոլվում։ Մի փոքր դժվարանում եմ ընկալել։ Երևի նրանից է, որ մնացած հարկատեսակների առանձնահատկություններին դեռ լավ չեմ տիրապետում։ Անչափ շնորհակալ կլինեմ։