Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
A.T.

Հարգելի Ռիփ, շատ ավելի հեշտ կլինի, եթե ձևակերպեք, որ իրականում օգտագործել եք X+1 կգ մետաղալար, քանի որ բնական կորուստի նորմա, եթե նույնիսկ կարողանաք գտնել, ստիպված եք լինելու ԱԱՀ-ի վերահաշվարկ կատարել և կորուստի չափով հաշվանցված ԱԱՀ-ն վճարել պետ. բյուջե: