Հռիփսիմե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարող եք լիցենզիայի հայտ ներկայացնել: Մտեք, օրինակ, e-gov.am կայք, 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքը դա միայն մեկ ներդիրի համար է վճարվում: Տեղեկանքի ձևը, որը Ձեզ պետք է, նշածս կայքում կա:
2) Կարող եք դիմել և՛ էլեկտրոնային, և՛ միասնական գրասենյակների միջոցով, եթե Երևանից դուրս եք գտնվում, ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում պետ. ռեգիստրում վճարելու եք պետական տուրքեր 10000*2 դրամի չափով: