Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն

Ռազմիկ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք հկ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, հարգելի Ռազմիկ: Նախագահի համար գրանցման հայտ կարող եք չներկայացնել: Բայց եթե նա որպես աշխատավարձ ստացող վարձու աշխատող՝ տնօրեն է նշանակվում, ապա պետք է գրանցել:

Նառա

Բարև Ձեզ, հարգելի Մարիաննա: Այսօր եղա հարկայինում, ասացին, որ նոր օրենք կա, անպայման ՀԿ-ն պետք է տնօրեն ունենա: Ուզում եմ ճշտել՝ կա արդյոք նման բան:

Մարիաննա

Բարև Ձեզ, հարգելի Նառա: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում որպես գործադիր մարմին նշված են նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն: Օրենքում այդ հարցին առնչվող փոփոխվել է միայն 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, որը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Հիմնադիր ժողովը ընտրում (նշանակում) է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին կամ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին»:

Հասարակական կազմակերպության կանոնադրության նմուշային ձևում էլ նշված է, որ կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է:

Ամեն դեպքում ոչ մի տեղ չհանդիպեցի, որ ՀԿ-ն անպայման պետք է ունենա տնօրեն: Եթե գտնեք նման գրառում, ես էլ կցանկանայի ծանոթանալ: 🙂