Նարինե.
Խնդրում եմ շտապ պատասխանել:
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Նարինե, շրջանառության հարկը ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող հարկ է առևտրային կազմակերպությունների համար, հետևաբար դուք չեք ներկայացնելու շահութահարկի հաշվարկ:
Շնորհակալ եմ արձագանքելու համար, բայց խոսքը ոչ թե շահութահարկի հաշվարկի, այլ հենց շահույթը բաշխելու մասին է, ես ցանկանում եմ այն բաշխել եռամսյակը մեկ անգամ, շրջանառության հարկի հաշվարկից հետո: Արդյո՞ք դա հնարավոր է, թե ոչ: