Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։
Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
Եթե չբաշխված շահույթը բաշխելու վերաբերյալ որոշումը կա, այլ փաստաթղթեր անհրաժեշտ չեն վճարումներն իրականացնելու համար։
Եթե շահույթը տարվա ընթացքում մաս-մաս փոխանցվել է հիմնադիրներին որպես շահույթի կանխավճար և պահումները կատարվել են ապա բանկի քաղվծքում երևում է գործարքի հիմնավորումը, Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից, որոշումից հետո կանխավճարը հաշվի առեք մնացածը կազմակերպեք ըստ օրենքի։