317 Created on March 13, 2025 By Accountant.am Շահութահարկ (թեստ #31) 1 / 10 Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝ Մասնակիցների կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները Նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով Ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները Բոլոր թվարկվածները 2 / 10 Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝ սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը Բոլոր թվարկվածները 3 / 10 Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ Այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցվում են համախառն եկամտից Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակների մասով շրջանառության հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների և ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը Բոլոր թվարկվածները 4 / 10 Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը 1 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը 1 տոկոսը կամ տաս միլիոն դրամը 5 տոկոսը կամ տաս միլիոն դրամը Բացառությամբ հոդված 116 2-րդ մասով սահմանված դեպքերի․Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում: Բացառությամբ հոդված 116 2-րդ մասով սահմանված դեպքերի․Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում: 5 / 10 Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝ ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի երեք տոկոսը ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի տաս տոկոսը Բացառությամբ հոդված 117 1) կետի երկրորդ պարբերությամբ և 1. մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի․Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում.2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 տոկոսը: Սույն կետով սահմանված դեպքերում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերի և պատվիրատուի վավերացրած հաշվարկային փաստաթղթերի բացակայության կամ այդ պայմանագրերում ու հաշվարկային փաստաթղթերում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունն առանձնացված չլինելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի թույլատրելի առավելագույն մեծությունը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով:Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով Բացառությամբ հոդված 117 1) կետի երկրորդ պարբերությամբ և 1. մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի․Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում.2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 տոկոսը: Սույն կետով սահմանված դեպքերում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերի և պատվիրատուի վավերացրած հաշվարկային փաստաթղթերի բացակայության կամ այդ պայմանագրերում ու հաշվարկային փաստաթղթերում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունն առանձնացված չլինելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի թույլատրելի առավելագույն մեծությունը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով:Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով 6 / 10 Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝ հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը հարկային տարվա համախառն եկամտի 1 տոկոսը հարկային տարվա համախառն եկամտի 5 տոկոսը Հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում չի նվազեցվում այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը գերազանցող մասը Հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում չի նվազեցվում այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը գերազանցող մասը 7 / 10 Արտադրական սարքավորումների համար կիրառվում է հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետը․ 1 տարի 5 տարի 8 տարի 10 տարի 8 / 10 Համակարգչային տեխնիկայի համար կիրառվում է հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետը․ 1 տարի 3 տարի 5 տարի 10 տարի 9 / 10 Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է․ 18 տոկոս դրույքաչափով 20 տոկոս դրույքաչափով 23 տոկոս դրույքաչափով 25 տոկոս դրույքաչափով 10 / 10 Շահութահարկ վճարողը պարտավոր է ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հինգ տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 25 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 25 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հինգ տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով Գործում են բացառություններ, տես ՀՕ հոդված 135․ Շահութահարկի կանխավճարները Գործում են բացառություններ, տես ՀՕ հոդված 135․ Շահութահարկի կանխավճարները 0% Վերսկսել Կիսվել՝ Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ – հարկման ընդհանուր համակարգ (թեստ #17) Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9) Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Շնորհակալություն թեստի համար։