Accountant.am

Սերյոժա․

Ինչքա՞ն են կազմում շահաբաժինները և շահութահարկը։ 2024թ․ ընթացքում արտադրության իրացումից հասույթ՝ 60 մլն, արտադրության հետ կապված ծախսեր 28 մլն, վարչական ծախսեր 7մլն, մաշվածք 10մլն, այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

60-28-7-10-5, 10 մլն ՛շահույթ, շահութահարկը 18 տոկոսով 1.8մլն, զուտ շահույթ 8.2մլն,
շահաբաժին կարող է վճարվել կամ չվճարվել,

Սերյոժա

այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն-ը ֆին. հաշվառմամբ հանվում է արդյոք զուտ շահույթը ստանալու համար, թե հարկման բազան որոշելու համար։

Tigran

հարկման բազան որոշելու համար

Սերյոժա

Այսինքն զուտ շահույթը կստացվի
60-28-7-10-1.8, 13.2մլն էլ որպես շահաբաժիններ կարող են վճարվել

Tigran

կախված է թե ֆինանսկան հաշվառմամբ է պետք ստանալ, թե հարկային,

Արթուր

Բարև Ձեզ։ Շահութահարկը կկազմի 7,5*18% = 1,35 մլն: Չբաշխված շահույթը՝ 10- 1,35 = 8,65

Նշեմ, որ ընդհանուր հարկման դաշտում աշխատող ԱՁ համար շահութահարկը 23% է, իսկ շահաբաժին ԱՁ-ն չունի։

Սերյոժա

(60-28-7-10-5)*18%=1.8 շահութահարկ
60-28-7-10-1.8=13.2 չբաշխված շահույթ
Իսկ դուք ինչպես եք հաշվել

Արթուր

Եթե հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը կազմում է 5 մլն, Ձեր գրած 1-ին կետը ճիշտ է։ Ես վերցրել եմ 5 մլն-ի 150%-ը՝ 7,5 մլն։

Իսկ չբաշխված շահույթը = 60 – 28 – 7 – 10 – 3.33 (հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 100%, այսինքն՝ փաստացի վճարված) – 1.8 = 9.87