Աննա Հարոյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր:
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա Հարոյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պարզեցված:
Պարզեցված:
Հարգելի Աննա, եթե ձեր կազմակերպությունը աշխատել է բացառապես հաստատագրված հարկով, ապա շահութահարկի հաշվարկ ներկայացնել հարկավոր չէ, քանի որ հաստատագրված հարկը իր մեջ պարունակում է շահութահարկ և ԱԱՀ, այսինքն արդեն շահութահարկը ներառված է և վճարված, էլ այն հաշվելու և վճարելու կարիք չկա:
Հարգելի Աննա, պետք է ներկայացնեք շահութահարկի ընդհանուր հաշվարկ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի պարզաբանման.
“…Շահութահարկ և (կամ) հաստատագրված վճար վճարող հանդիսացող ռեզիդենտների (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ /հիմնականում/ զբաղված կազմակերպությունների, ոչ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ` շահութահարկ վճարող չհանդիսացող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/) կողմից 2010թ. համար 01.01.2011թ-ից հետո իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացվում են շահութահարկի հաշվարկներ, իսկ 2010թ. հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների կողմից` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:”
Պարզաբանման համարն է N 4:
Բարև բոլորին:
Խնդրում եմ պատասխանեք, հասարակական կազմակերպությունները շահութահարկի պարզեցված հաշվա՞րկ են ներկայացնում, թե՞ բալանսի ձևերը: