Գրիգոր.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի տարեկան հաշվարկի 240 համարի հաշվետվությունում նյութերի արտասովոր ծախսերը (դտ 731 – կտ 211) ո՞ր տողում ենք ցույց տալիս և բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները ո՞ր դեպքում ենք ցույց տալիս և ո՞ր դեպքում՝ ոչ:
Հաշվային պլանում նման (դտ 731 – կտ 211) թղթակցություն չկա, եթե այլ ծախս է Ձեր ասածը, լրացրեք 61-րդ տողում: Բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները վերաբերում են ակտիվների և պարտավորությունների հարկային բազաներին (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքներին), եթե կան ակտիվներ և պարտավորություններ, դրանց հարկման բազաները հաշվարկեք և լրացրեք:
Պետք է տեսնել՝ արտասովոր դեպքը ինչին է վերաբերում, դա կարող է արտացոլվել շահութահարկի 63-67 տողերում՝ կորուստներ բաժնում, բայց դրանք պետք է շահութահարկի հաշվարկման համար ունենան հիմնավորումներ։
8-րդ բաժնում, եթե ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքները չեն տարբերվում դրանց հարկային բազաներից, ուրեմն 8-րդ բաժնի երկու կողմն էլ նույն թվերն եք ներկայացնում։
Ալլա ջան, հրդեհի հետևանքով են կորուստները եղել, կազմվել է հակահրդեհային ակտ հրշեջ կազմակերպության կողմից, որի մեջ նշված է վնասի չափը, այնուհետև 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորել ենք կազմակերպության կորուստները (ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍՎԵԼՈՒ, ԿՈՏՐՄԱՆ ակտ Ձև Պ-32), դա բավական չէ՞, որ ճանաչվի շահութահարկի հաշվարկման գծով ծախս:
Իհարկե բավական է, լրացրեք շահութահարկի հաշվարկի համապատասխան տողում։