Նանո․
Բարև Ձեզ, հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ օգնել, առաջին անգամ եմ հաշվարկելու ՍՊԸ-ի շահութահարկը, փորձեմ տալ մաքսիմալ շատ ինֆո․ կազմակերպությունն ԱԱՀ-ով աշխատող է, 2021 թ. դուրս է գրել 13 մլն հաշիվ, ստացել է 7 մլնի, ինչպես նաև պարզեցվածով աշխատող կազմակերպությունից 3 մլն ծառայության հաշիվ, ունի երկու ամսվա վարձակալության վճար 500 000, աշխատողներ 2 հոգի, ուզում եմ հասկանալ՝ այսքան ինֆորմացիայով կարո՞ղ եք օգնել, եթե պետք լինի՝ այլ ինֆո էլ կտրամադրեմ։
Հասկանալի է, որ առաջին անգամն եք լրացնելու,ավելի լավ չի մի անգամ գոնե կարդաք հաշվարկի լրացման կարգը,նոր հետո հարցերը գրեք: Այսպիսի տվյալները ամբողջական չեն լրացնելու համար, վախենալ պետք չի,ծրագրով անգամ սևագիր կարող եք լրացնել,հետո ուղղել մինչև ստորագրելը: Համ էլ հաշվարկը բաժիններով է ու ամեն բաժնի հետ կապված հարցեր կլինեն:
Ինֆորմացիան բավական չէ, աշխատավարձը պետք է նշել, ունեք բանկային հաշիվներ և կատարել եք բանկային ծախսեր, վարչական ծախսեր և որքան են իրացման ծախսերը, ինքնարժեքը ապրանքների վաճառքի կամ ծառայության մատուցման, այնպես որ, խորհուրդ կտամ առաջին անգամվա համար դիմեք փորձառու հաշվապահի ձեզ օգնի շահութահարկի հաշվարկը հասկանաք, դա լրացնելը այդպես հեշտ չէ։