Քրիստինե.
Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:
Շահութահարկի եռամսյակային կանխավճարները ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ: Շահութահարկի հաշվարկում ծախսերի մեջ ներառվում են աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, այսինքն այդ գումարները առանց պահումների:
Այո, առանց պահումների աշխատավարձը պետք է գրվի, կանխավճարները համակարգը ավտոմատ կհաշվի: