Արմինե.
ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։
Հաշվի առեք, որ Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում՝
1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները։
Չեք գրել ակցիզային հարկ վճարող եք, թե՞ ոչ։
Այո, գազալցակայան, հետևաբար ակցիզային հարկ վճարող։
Խոսքս եռամսյա շրջհակի հաշվետվություն տալուց 5.1 կետում գործունեությունից ստացվող եկամուտը նշելուց ակցիզային հարկը հանվու՞մ է։
Ձեր հարցը շահութահարկի հետ էր կապված, հիմա ո՞ր համակարգում եք գործում։