Լուսինե.
Բարև ձեզ։
Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես հաշվապահ։
Նոր եմ աշխատում և տարեկան շահութահարկը չեմ ներկայացրել էլեկտրոնային հաշվետվությունում, միայն զրոյականն ա լինելու։ Դրանից հնարավո՞ր է տնօրենի աշխատավարձից գումար պահվի որպես տույժ։
Կանխավ շնորհակալություն։
Անկախ նրանից 0-ական է լինելու,այն պետք է ներկայացնեք, տնօրենի աշխատավարձից գումար չի պահվի որպես տույժ,դա կարգապահական հարց է։
Նույնիսկ 0-ականի դեպքում՝ հաշվետվությունը ուշացնելու դեպքում, կարող է լինել ՊԵԿ-ի կողմից վարչական տուգանք:
Ամեն դեպքում պետք է հանձնեք, թեկուզ ուշացած։ Կարող է վարչական տուգանք վճարեք։