Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Լիա․

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկի հաշվարկի 8-րդ բաժինը հաշվեկշիռն է ֆինանսական և հարկային հաշվառումներով վերցված, կազմակերպությունը կանոնադրական կապիտալ չունի, վնասով է աշխատել, պետք է հաշվեկշռման սկզբունքը ապահովվի:

Ալլա

Չի կարող այդպես լինել, որ ակտիվը հավասար չլինի պասիվին։ Քանի որ 8-րդ բաժինը դա ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքներն են և դրանց հարկային բազաները, ուստի այդ բաժնի ՛՛Ընդամենը ակտիվներ՛՛19 -րդ կետը պետք է հավասար լինի ՛՛Ընդամենը պարտավորություններ՛՛ 30 -րդ կետի և ՛՛Ընդամենը սեփական
կապիտալ՛՛ 34 -րդ կետի հանրագումարին։

Anushik

1. Ծախսերի դասակարգում պետք է կատարել, արդյոք համարվում են հաշվետու ժամանակաշրջանի ծախս:
2. Կարող է այդպես լինել, քանի որ հաշվարկի 8-րդ բաժնում վնասը հնարավոր չէ մուտքագրել: