Shushanik.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց.
եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարը կատարում է 1/6-ով և նվազագույն շահութահարկի վճարում չի լինում, շահութահարկի հաշվարկի նվազագույնի շահութահարկի մասում (ըստ եռամսյակների) արդյո՞ք որևէ բան պետք չէ՞ լրացնել: Եվ որտե՞ղ է երևում մեր կատարած կանխավճարները այդ դեպքում:
Հարգելի Շուշանիկ,
առաջին հարցին պատասխանեմ, որ շահութահարկի հաշվարկի նվազագույն շահութահարկի մասում գրվում է հաշվարկված նվազագույն շահութահարկը` նախորդ եռամսյակի հասույթի 1 % – ը, անկախ այն հանգամանքից, թե այն մեծ կամ փոքր է եղել նախորդ տարվա շահութահարկի 1/6 – ից: Իսկ կատարված կանխավճարները 1/6 – չափով կարծես հաշվարկում չեն նշվում:
Շուշանիկ ջան, եթե ձեր կանխավճարը գերազանցել է նվազագույն շահութահարկը, ապա փաստացի շահութահարկից հանում եք 01.12.09-31.11.10- 1%-ը, այսինքն նվազագույն շահութահարկը, որը արդեն իսկ կանխավճարով դուք վճարել եք և հետո հանում եք կանխավճար-նվազագույն շահութահարկը դրական տարբերությունը, մանրամասների համար գրեք narekkhnkoyan շնիկ gmail.com