Ա.
Բարև: Կազմակերպությունը, որ զբաղվում է արտադրությամբ, ֆիզ. անձից և այլ կազմակերպություններից գնել է ապրանք և վաճառել բարձր գնով: Այդ ապրանքների իրացումից ստացված հասույթը գրենք շահութահարկի հաշվարկի 0101, թե՞ 0105 տողերում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ա.
Բարև: Կազմակերպությունը, որ զբաղվում է արտադրությամբ, ֆիզ. անձից և այլ կազմակերպություններից գնել է ապրանք և վաճառել բարձր գնով: Այդ ապրանքների իրացումից ստացված հասույթը գրենք շահութահարկի հաշվարկի 0101, թե՞ 0105 տողերում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Զարմանալի է, բա մնացած տողերը ինչպե՞ս եք լրացնելու:
Դա հարցիս պատասխա՞նն էր 🙂
Կոնկրետ հարցս ձեզ չէր ուղղված, իսկ եթե անհանգստացաք, ասեմ, որ մնացած տողերում խնդիր չկա, որքան էլ Ձեզ համար զարմանալի կլինի: Ի վերջո հարկման տեսանկյունից չեմ կարծում այդ տողերի շփոթումը մեծ սխալ համարվի, կարևորը հարկվող եկամուտը պակաս չլինի:
Ես իհարկե հասկանում եմ, որ ի վերջո տարբերություն չի լինելու, սակայն այդ դեպքում ինչու՞ չեն շահութահարկի հաշվարկը կազմում ընդամենը 3-4 տողից` ստացված եկամուտ, անհրաժեշտ ծախսեր, հարկվող շահույթ, շահութահարկ:
Ես համամիտ եմ ձեզ հետ` կազմակերպության գործունեության ու եկամուտների մասին հստակ պատկերացում ունենալու մասին է այդ տողերի իմաստը, բայց և այնպես կուզեի իմանալ կարծիք այս մասին: Քանի որ եթե 0105 տողը իրենից ներկայացնում է ՀՄ-ների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի, նյութերի, այլ ակտիվների իրացումից հասույթ, իսկ իմ առածը և վաճառածը սարքավորումներ են, ադապտերներ, նաև նյութեր, խողովակներ, կարող են դիտվել և որպես ապրանք, և որպես արագամաշ առարկա, նաև նյութ, կամ այլ ակտիվ, դրա համար է հարցը, միևնույն ժամանակ կարող ենք նշել որպես ապրանք, ու գրել 0101 տողում:
Հարգելի գործընկեր, հասկացա` ձեր հարցը ինչումն է կայանում: Այդ դեպքում էլ դուք ձեր իրացումը գրանցելու եք 0101 տողում: Բերեմ օրինակ: Համակարգչային խանութում վաճառվում է համակարգիչ, որը խանութի համար ապրանք է, սակայն մի այլ կազմակերպություն այն ձեռք կբերի և կօգտագործի որպես հիմնական միջոց: Այս դեպքում համակարգչային խանութը համակարգչի վաճառքը կգրանցի 0101 տողում, իսկ ձեռք բերող կազմակերպությունը, երբ վաճառի այդ նույն համակարգիչը, դա կգրանցի 0105 տողում:
Շնորհակալություն պատասխանի համար: