Շահութահարկի հաշվարկի ի՞նչ նորմատիվներ կան

Վազգեն.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա է: Շահութահարկի հաշվարկի համար ի՞նչ նորմատիվ կա: Ինչպե՞ս հաշվարկեմ արտադրանքի ինքնարժեքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա, դա նշանակում է խողերի բուծու՞մ: Այդ դեպքում կլինի գյուղ մթերքի արտադրություն, որն ունի հարկային արտոնություններ: Իսկ եթե խոզի մորթ է, ապա դա կատարվում է սպանդանոցներում, իսկ եթե խոզի մսից արտադրանքի գործունեություն է, ապա ինքնարժեքը որոշվում է արտադրության ընթացքում օգտագործված ապրանքների, հումքի, նյութի, էներգիայի, հիմնական միջոցների, աշխատանքային
ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների արժեքի, ինչպես նաև մնացած բոլոր ծախսումների, որոնք կապված են արտադրության և իրացման հետ, հանրագումարով:

Վազգեն

Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք մի տարբերակ օրինակի միջոցով ցույց տալ:

Tigran

Շահութահարկի հաշվարկի համար նորմատիվ չկա, եթե շահութահարկիր դաշտում եք, ապա մինչև 2024 թիվը ազատված եք: Արտադրանքի ինքնարժեքը հաշվարկելու համար պետք է բաժանում արվի ըստ կատեգորիաների՝ մայրական կազմ, մատղաշ, քաշաճ, մորթի ենթակա կամ վաճառքի ենթակա գլխաքանակ: Պետք է հաշվառումը տարվի ժամանակագրական կերպով, ըստ ամիսների ու ծախսերի: Չհաշված որ մսի ելքը ու ենթամթերքների վաճառքի գները տարբեր են, իսկ սպանդանոցը դա ծառայություն մատուցող է, եթե, իհարկե, չեք վաճառում կենդանի քաշով, մորթի հարցը թողնելով գնորդ կողմի վրա: Ֆերմայի մյուս հիմնական միջոցների ամորտիզացիան որպես ծախսեր ևս պետք է նկատի առնեք: Կերի կորուսները ևս պետք է հաշվի առնեք: