Շահութահարկի հաշվարկ

Հայկ.

Բարև ձեզ,
ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած “վերահսկիչ թվով” հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
David

Բարև Ձեզ, Հայկ: Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և շահութահարկի մասին օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Ձեր դեպքում (եթե Ձեր կազմակերպությունն այլ ծախսեր չունի) շահութահարկի գումարը հավասար կլինի Հասույթ` 3 000 դր (առանց ԱԱՀ)-ապրանքի արժեք`2160=840*20%=168 դր.:
Ուղղակի ըստ Ձեր տվյալների Ձեր մոտ չեք կարող հաշվանցել մաքսատանը վճարած 656 դր. ԱԱՀ-ն, քանի որ առաջանում է բացասական տարբերություն ԱԱՀ-ի դեբետի և կրեդիտի միջև (ԱԱՀ-ի մասին օրենք, հոդված 26):

Հայկ

այսինքն 5000 դրամով վաճառելու դեպում կլիներ
5000-833-2160=2007*20%=401.4 դրամ, ճ՞իշտ է:

Հայկ

833-ը ինչպե՞ս ստացաք:

David

Այո:

Հայկ

Անչափ շնորհակալություն

Hakob

David ջան, չենք կարող հաշվանցել ոչ թե ամբողջ 656 դրամը, այլ 656-600=60 դրամը:

Hakob

Ներողություն, 56 դրամը:

David

Այո, իհարկե, ես դա ի նկատի ունեի :): Շնորհակալություն: