Շահութահարկի կանխավճար

Անի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գրանցվել է 2022 Նոյեմբերին և գործունեություն ծավալել է միայն 2023 Սեպտեմբերին: Արդյո՞ք ճիշտ է հետևյալն․

Հոկտեմբերին նախորդ եռամսյակի համար առաջանում է շահութահարկի կանխավճարի պարտավորություն: Քանի որ անցած տարվա շահույթը 0 է, անցած տարվա 20%ի և անցած եռամսյակի 2%ի մինիմալն ստացվում է 0: Այսինքն՝ կանխավճար չկա: Տարվա վերջին եռամսյակի համար ևս լինելու է 0:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չեք գրել անցած տարի որ հարկման համակարգում եք գտնվել ու դադարեցում տվել եք, կարևոր հանգամանքներ են.
հ.135
5. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերումհաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերումհաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:

7. Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված
գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել.
2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել:

Անի

Ընդհանուր հարկման դաշտում է ԱՁն, գործունեությունն չի դադարեցվել:

Արթուր

Այո, ճիշտ եք։

Անի

Շնորհակալ եմ: