Շահութահարկի կանխավճար

Կարեն․

Բարև Ձեզ: Շահութահարկ վճարողը նախորդ երեք ամիսներին հասույթ չի ունեցել, իսկ 2022թ-ի համար ունեցել է շահութահարկ։ Այս ամիս շահութահարկի կանխավճար պետք է չկատարի չէ՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Շահութահարկի կանխավճար կարող է չկատարել, քանի որ ՀՕ հոդված 135-ի համաձայն․

Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:

Knarik

Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների 2 տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
Եթե հայտարարություն չեք տվել չաշխատելու մասին, պետք է վճարեք:

Nerses

Պետք է վճարեք  նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով։

Tigran

եթե գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չեք ներկայացրել, ուրեմն պետք է վճարեք,

Գայանե

Եթե դադարեցնելու մասին հայտարարություն չեք տվել, ապա պետք է վճարեք։

Արմեն

Տվյալ դեպքում կանխավճար չի վճարվում, քանի որ ՀՕ-ի 135 հոդվածի առաջին մասը նախատեսում է երկու ձևով հաշվարկել և վճարել նվազագույնը: Իսկ Ձեր դեպքում նվազագույնը զրո է: