Լիանա.
Ո՞վ կհուշի, եթե կազմակերպության 2011թ. շահութահարկը չի գերազանցել 500 000 դրամը, ապա 2012թ. շահութահարկի կանխավճարներ կատարվու՞մ են: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիանա.
Ո՞վ կհուշի, եթե կազմակերպության 2011թ. շահութահարկը չի գերազանցել 500 000 դրամը, ապա 2012թ. շահութահարկի կանխավճարներ կատարվու՞մ են: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Լիանա, Համաձայն Շահութարկի օրենքի 47 հոդ 4 կետի՝
Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
Իմ կարծիքով այս դեպքում վճարվելու է շահութահարկի նվազագույն գումարը համաձայն 47.1 հոդ 3 կետի՝
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները: