Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության դեպքում

Իգոր.

Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին եք ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: