Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի օգնել առաջին անգամ շահութահարկի կանխավճար հաշվարկելու հարցում։ Ընկերությունը գործունեությունը սկսել է նախորդ տարվա մայիս ամսից։ 23թ․-ի շահութահարկ ներկայացվել է ս․թ․ ապրիլի 13-ին (կազմել է 759 457 ՀՀ դր․)։ 24թ․-ի առաջին եռամսյակի շրջանառությունը կազմել է 45 751 539 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)։
759 457*20%=151 891
45 751 539*2%=915 031

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

քանի որ 2023թ․-ի շահութահարկ ներկայացվել է ս․թ․ ապրիլի 13-ին, ապա դա հիմք չի երկրորդ եռամսյակի կանխավճարի համար, իսկ առաւին եռամսյակինը ոնց եք արել,
նայեք ՀՕ հ. 135-ը  
2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:

Քրիստինե

Շնորհակալ եմ արձագանքելու համար։
Տիգրան ջան նշեմ, որ առաջին եռամսյակի կանխավճար չեմ կատարել, ելնելով ՀՕ 135 մաս 1-ից, 2․1-ից և 3-րդից։
Իսկ միթե 2․1-ում հենց խոսքը չի գնում 2023թ․-ի շահութահարկը հիմք հանդիսանալը։

Tigran

պետք է1-ին եռամսյակինը վճարեիք, մաս 3-ը լավ չեք հասկացել,շահութահարկի նախնակա ն հաշվարկի հիման վրա կարող էիք վճարել,
2․1-ում խոսքը գնում է 2023թ․-ի շահութահարկը հիմք հանդիսանալու մասին, մասին դրա ներկայացման ու կանխավճարների վճարման ժամկետները չեն համընկնում,

Քրիստինե

Առաջնորդվել էի օրենքի ներքոնշյալ հղումով

https://www.irtek.am/views/act.aspx?aid=110178

Tigran

նորմալ է, նորից հաշվեք տեսեք 2024թ․-ի առաջին եռամսյակի շրջանառությունը ճիշտ եք հաշվել թե չէ ու վճարեք

Արթուր

Բարև Ձեզ, Քրիստինե։ Քանի որ 2023թ․ շահութահարկի հաշվարկը ներկայացրել եք ապրիլի 13-ին, այսինքն 2024թ․ I եռամսյակի շահութահարկի կանխավճարի վերջնաժամկետից հետո (մարտի 20), ապա հաջորդ կանխավճարը կատարելու եք հունիսի 20-ին՝ 151 891 դրամի չափով II եռամսյակի համար (151 891<915 031):

2024թ․ I եռամսյակի համար շահութահարկի կանխավճար կատարելու պարտավորություն չունեք։

Քրիստինե

Շնորհակալ եմ արձագանքման համար։ Անվտահ էի, բայց համակարծիք)

Հռիփսիմե

Բարև Ձեզ, 24թ․-ի առաջին եռամսյակի շրջանառությունը կազմել է 45 751 539 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)։ Արդյո՞ք ԱԱՀ-ն ներառյալ պետք է լինի:

Քրիստինե

Բարև Ձեզ։ Այո։

Մարի

Բարև Ձեզ, վերցնում ենք առանց ԱԱՀ արժեքը, քանի որ՝
նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համարմինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացվածՕրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվումճշտված) արտացոլված ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով:
Իսկ ինչպես գիտենք ԱԱՀ-ով հարկաման բազան դա՝
Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի  62 հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքըդրամական արտահայտությամբ առանց ԱԱՀ-ի:

Last edited 5 ամիս առաջ by Մարի