Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շահութաահարկի կանխավճարի հաշվարկման նպատակով նախորդ եռամսյակից ստացվող եկամուտների երկու տոկոսը հաշվարկելու համար այդ եկամուտ ասվածում ԱԱՀ-ն ներառյա՞լ թիվն ենք վերցնում։
Նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացված Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվում ճշտված) արտացոլված ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով։

այսինքն առանց ԱԱՀ թիվը այո
Այո, գումարն առանց ԱԱՀ։
Այո, եթե ԱԱՀ վճարող եք,ԱԱՀ ներառող հասույթի թիվը,
Այո, ԱԱՀ-ն ներառյալ։
ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարը, այսինքն՝ ԱԱՀ-ն ներառյալ։։