Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Անի.

Բարև: Իմ 2011թ. շահութահարկը կազմեց 250000 դրամ: Այսինքն ես կարող եմ կանխավճարների մասին չմտածել: Բայց իմ այս 1-ին եռամսյակիս, մասնավորոապես մարտի 16-22 ընկած ժամանակում վաճառքից ստացված հասույթս արդեն գերազանցում է նախորդ տարվա շրջանառությանը:
Հարց 1. Արդեն պե՞տք է մտածել կանխավճարների մասին, թե՞ դեռ շարունակեմ 1 տոկոս հաշվարկել:
Հարց 2. Կանխավճարների ու եռամսյակային շահութահարկի մասին հայտարարությունը ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում:
3. Ես նախորդ տարի չեմ նախատեսել, որ նման շահույթ կգոյանա այս տարում, կարո՞ղ են առաջանալ խնդիրներ:
4. Այսպիսի հասույթ այլևս ես այս տարի դժվար ունենամ, այս դեպքում պարտադի՞ր է հիմք ընդունեմ 1-ն եռամսյակի հասույթը, թե՞ միայն շարունակեմ 1 տոկոս վճարել մինչև տարեվերջ:
Շնորհակալություն նախօրոք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարց 1. Այս տարվա ընթացքում կհաշվարկեք միայն նվազագույն շահութահարկ
Հարց 2. Հարց` այդ ի՞նչ հաշվետվություն է, ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում
Հարց 3. Խնդիրներ կառաջանային, եթե դուք “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն ներկայացնեիք հայտարարություն, որում պակաս նախատեսեիք 2012թ. շահութահարկը:
Հարց 4. Շարունակեք վճարել 1 տոկոս

Անի

Շնորհակալություն, Արման, պատասխանի համար, երևի թե ես հենց այդ հայտարարության մասին էի ասում: Նրա ներկայացնելը ո՞ր դեպքում պարտադիր կլինի: