Շահութահարկի ամփոփ հաշվարկ…

Էլլա.

Բոլորին ցանկանում եմ լավ և երջանիկ տարի: Կարո՞ղ եք օգնել մի քանի հարցով:
1. Շահութահարկի ամփոփ հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը:
2. Եկամտահարկի հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը
3. Տեղեկություններ կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին ներկայացման ամսաթիվը
Հաշվետվություն անհրաժե՞շտ է հանձնել, եթե հանդիսանում է շահութահարկի վճարող 1 % նաև ԱԱՀ չվճարող:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հարգելի Էլլա,
1)Շահութահարկի հաշվարկի մասին գրված է “Շահութահարկի մասին օրենքի” Հոդված 46 – ում.
“… Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները այդ ժամկետում ներկայացնում են միայն սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված` շահութահարկի պարզեցված հաշվարկ:”
Իսկ վճարման մասին ասվում է հոդված 50-ում.
“…Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ”:

2) “Եկամտահարկի մասին օրենքի” 23 հոդված.
“Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:”

3)Հոդված 37.
Տեղեկություններ ներկայացնելը
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:
4)Եթե կազմակերպությունում 5 հոգուց ավել աշխատող կա, ներկայացվում է ամսեկան սոց-ի հաշվետվություն, նաև չմոռանաք վիճվարչությանը տեղեկություններ տրամադրելու մասին` հաշվետու ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 5-ը: Եկամտահարկի հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային: