Անահիտ․
Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։
այո.կարող է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։
Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Իսկ կներեք, մի հարց։ Ո՞ր հաշվետվության մեջ է երևում շահույթը
և 240-ի և առանձին ֆինանսական արդյունքների հաշվետվության, առանձին ֆին.արդյունքների հաշվ. պետք է կազմեք,
Կներեք, կարող եք ասել ֆին. արդյունքների հաշվետվ. ինչպե՞ս է կազմվում և որտե՞ղ է ուղարկվում։
Կներեք՝ կարո՞ղ է կանխիկ վճարել։