Accountant.am

Լևոն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ՍՊԸ-ի հիմնադրին շահաբաժին տալն է: Աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգով: Առաջին անգամ եմ անելու և խնդրում եմ ներողամտաբար մի քիչ ավելի մանրամասն բացատրեք անհրաժեշտ գործողությունների հերթականությունը, և ի՞նչ հաշվետվություններ և ե՞րբ լրացնեմ: (Եթե կարելի է նաև հաշվետվությունների լրացման ձևը մի փոքր մանրամասնեք): Կանխավ Շաաատ շնորհակալ եմ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Նախ պետք է կազմել ընկերության մասնակիցների ժողովի՝ շաբաժին հայտարարելու վերաբերյալ արձանագրություն։ Ընկերության հարկատեսակը շահաբաժին վճարելու հետ կապ չունի։ Շահաբաժնից առաջանում է եկամտային հարկ 5% դրույքաչափով, որն արտացոլվում է եկամտային հարկի հաշվետվությունում՝ բաժին II-ում, ինչպես նաև տվյալ տարվա համար մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացվող N 165 հաշվետվությունում։

Tigran

նախ պետք է ֆինանսական հաշվառմամբ տեսնեք կա շահույթ, նոր հետո ժողով, շահաբաժնի բաշխման որոշում, գումարների վճարում,