Շահաբաժնի վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Այո: Համաձայն Հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:

Արա

Տվյալ դրույթը տարածվում է միայն 2018թ. հունվարի 1-ից հետո ստացված շահույթների վրա, որը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածով: